Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ համոզվելու, որ ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձի պարտքը մինչև հուլիսի 15-ը վճարվելու է։
«Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը երկու օր առաջ հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, ով վերահաստատել է իրենց խոստումը, նախագահի հանձնարարականը՝ վճարել աշխատավարձը մինչև հուլիսի 15-ը»,- Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ իրենք մինչև հուլիսի 15-ը կսպասեն, եթե աշխատավարձը չվճարվի, հուլիսի 16-ից նորից հավաքվելու են:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից