Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին Երևանի կոնյակի գործարանում (լուսանկարներ)
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող անվանի դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին այցելել են Երևանի կոնյակի գործարան:
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախատեսված ծրագրի հյուրերը շրջայց են կատարել ԱՐԱՐԱՏ Թանգարանում, մասնավորապես՝ այցելել են հնացման մառան, որտեղ ծանոթացել հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին, այնուհետև շրջել գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնացվող տակառներ: Հյուրերի ուշադրությանը ներկայացվել է նաև հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի հնագույն նմուշների մշտական հավաքածուն:
Աստղային պատվիրակությունը կանգ է առել նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Հյուրերը գրառում են կատարել գործարանի հուշագրքում:
Շրջայցի ավարտին Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին որպես նվեր է հանձնվել հատուկ պատրաստված կոնյակներ ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան