
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ խոստացել են մինչև հուլիսի 15-ը վճարել իրենց աշխատավարձերը, սակայն այժմ «անկապ պատճառաբություններ են գտել՝ սա պետք է ստորագրել, այն պետք է ստորագրել»:
Նա նշեց, որ այժմ իրենց պարտադրում են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձերը, չստորագրելու դեպքում աշխատավարձերը չեն տան:
«Մենք դեմ չենք, ստորագրում ենք, բայց այդպես ուզում են ձգձգել աշխատավարձի վճարումը, իսկ աշխատավարձը վաղը պետք է արդեն լիներ: Այսօր մեզ ասում են՝ վաղը չի լինի աշխատավարձ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին