«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցրին հրապարակի նստացույցը
«Սա այս գծով սկիզբն էր, մենք մեր ուժը արդեն ցույց ենք տվել, բոլորը գիտեն՝ ինչի ենք ընդունակ ու թող սպասեն ավելի հուժկո երթերի»,- այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում նստացույցի ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Նախաձեռնության անդամները դադարեցրին նստացույցը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում, շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն՝ հանձնելու իրենց նամակը:
Մաքսիմ Սարգսյանը և մյուսները հստակեցրին, որ իրենք իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել՝ պատժելու բոլոր 237 քաղաքացիներին հունիսի 23-ին ոստիկանության բաժիններ տարած ու բռնություն կիրառած ոստիկաններին:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ երթի ընթացքում ցուցարար ակտիվիստները չծրագրված նստացույց էին արել Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մի քանի սպառնալից հայտարարություններից հետո նրանք դադարեցրին նստացույցը և շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն:
Նախորդիվ`
Ոստիկանությունը եթե ուզենա, հաշված րոպեների ընթացքում բերման կենթարկի բոլորիդ. Օսիպյանը՝ երիտասարդներին
«Դուք արդեն լկտիանում եք». Օսիպյանի սպառնալիքից հետո երիտասարդները շարունակեցին երթը
«Ջըր-ցան, ջըր-ցան». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել են կենտրոնական փողոցը