Ստեռլիգովը Բաղդասարովի հետ շրջում է Երևանի կենտրոնում (լուսանկարներ)
Ռուս գործարար Գերման Ստեռլիգովն արդեն Երևանում է: Քիչ առաջ Panorama.am-ի տեսախցիկը նրան ֆիքսել է հայ գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում քայլելիս:
Հիշեցնենք, որ Շուշիում հրավիրած ասուլիսում ռուս գործարարը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին վերադառնալու է Մոսկվա, ընտանիքը սակայն կմնա Արցախում:
«Ես չեմ թաքնվում արդարադատությունից, չեմ ուզում, որ Ղարաբաղն ու Ռուսաստանը վիճեն: Ես գնում եմ, որ իմ հայ ընկերներին փրկեմ այն հարցերից, իբր իրենք հանցագործի են թաքցնում: Ես գնում եմ, եթե պետք է, ինձ կձերբակալեն, եթե ոչ՝ կվերադառնամ Ղարաբաղ, կզարգացնեմ ֆերման, կբացենք բուժկետ, նորաձևության տուն: Ինչո՞ւ եմ ընտրել Ղարաբաղը: Ես ուզում էի՝ ընտանիքս անվտանգ տեղ լինի: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նրանք ապրեն նորմալ մարդկանց շրջապատում, որոնք հիանալի կերպով են շփվում միմյանց հետ»,-ասել էր Ստերլիգովը:
Ինչ վերաբերում է այն շշուկներին, թե ռուս գործարարն Արցախ է եկել 15 տարվա ազատազրկումից խուսափելու համար, որ ինքը ԲՈՐ-ի ղեկավարն է, Ստերլիգովն ասել է, թե այդ ամբողջը սուտ է:
Նախորդող հրապարակումներ՝
Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում