ՀԱԿ-ը դատապարտում է խմբագրի նկատմամբ քրգործի հարուցումը
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածում, որով դատապարտում է Քննչական կոմիտեում հարուցվածք քրեական գործում «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն, ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին որպես մեղադրյալ ներգրավելը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քրեական գործի հարուցման առիթը կայքի կողմից հրապարակված նյութն է, համաձայն որի՝ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարբած վիճակում բռնություն է կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
«Տվյալ լուրի աղբյուրը բացահայտելու դատարանի պարտադրող ապօրինի վճռից հետո ՀՀ Քնչական կոմիտեն այժմ քրեական գործ է հարուցել կայքի խմբագրի նկատմամբ: Համաձայն ՀՀ օրենսդրության, աղբյուրի բացահայտումը հնարավոր է միայն ազգային անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքի կամ հանցագործության կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է iLur.am կայքի վրա վարչախմբի արշավը. «Լրատվամիջոցների դեմ պարբերական ուղղակի և անուղղակի հարձակումները դարձել են վարչախմբի վարքագծի անբաժան մաս»: