Հալեպում երեք շաբաթ է՝ խմելու ջուր չկա
«Հալեպ ապրած տարիներուս, երբ ջուրը շատ անգամ կկտրեին, կմտածեի, եթե ջուրը ելլար ոսկիի նման շատ սուղ, ի՞նչ պիտի ընեինք: Հիմա կարծես արդեն Հալեպի բնակիչներն այդ զգում են»: «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբում նման գրություն է թողել Հալեպում ապրող հայերից մեկը:
Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, որը մասնատված է կառավարական ու ապստամբական տարբեր ուժերի միջև, երեք շաբաթ է, ինչ խմելու ջուր չկա: Պատճառն այն է, որ քաղաքի միակ ջրամատակարարման պոմպակայանը չի գործում: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստակայանը՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
Բնակիչների մի մասի փոխանցմամբ, պոմպակայանը չի գործում վառելիքի պակասի պատճառով, իսկ մյուս մասն էլ փոխացնել է, որ այն փակել է ընդդիմադիր խմբավորումներից մեկը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի համաձայն՝ մարդիկ ջուր են բերում ջրհորներից, ինչը վտանգավոր է:
«Բնակիչներից շատերը այս ջուրը խմելուց հետո թունավորվել են, իսկ նրանք, ովքեր ի վիճակի են, շշալցված ջուր են գնում»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդելռահմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին