Ստեռլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել
Գերման Ստեռլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ գործարարի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը: Դրա հետ կապված նրա՝ Ռուսաստանից դուրս գալու խնդիրներ են առաջացել:
Ավելի վաղ «Լայֆնյուզ»-ը հայտնել էր, որ ռուս միլիարդատեր Գերման Ստեռլիգովը Ղարաբաղից Մոսկվա է վերադարձել «հետախուզության» նպատակով: Աղբյուրի փոխանցմամբ, գործարարը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսում է մի քանի հանդիպումներ անցկացնել, որոնց արդյունքում կփորձի հասկանալ, կարո՞ղ է Ռուսաստան վերադառնալ ընտանիքի հետ:
«Ես նախատեսում եմ Ռուսաստանում լինել մի քանի օր, հետո կվերադառնամ Լեռնային Ղարաբաղ՝ ընտանիքիս մոտ: Կախված այն բանից, թե ինչպես կանցնեն առաջիկա մի քանի օրերը, մենք կորոշենք ընտանիքի հետ այստեղ վերադառնալու հարցը: Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքիս ես պահել եմ ապահով տեղում, անձամբ եկել եմ՝ ստուգելու, արդյոք ամեն բան կարգի՞ն է: Հուսով եմ՝ կարգին է: Մենք ցանկանում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև ռուս ենք, մեզ դուր է գալիս այստեղ: Վերջին տարիներին Ռուսաստանում հեշտացել է գյուղացիական տնտեսությամբ զբաղվելը, ոչ ոք չի խանգարում, միայն աջակցություն է կառավարության, շրջանների ու նահանգների կողմից: Մենք հույս ունենք, որ կապրենք երկու տնտեսություններում՝ այստեղ և Ղարաբաղում: Այնտեղ կաշխատեն մեր գործընկերները»,-ասել է նա:
Հայտնի գործարարն ասել է նաև, որ առաջիկա մի քանի օրերին ազատ ժամանակ չի ունենալու, բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված, սակայն հանդիպումների մասին տեղեկություններ չի բացահայտել, դրանք որակելով «օպերատիվ»:
Գործարարի իրավաբանն էլ լրատվամիջոցին հայտնել է, որ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե իր վստահորդը ստիպված է շփվելու իրավապահների հետ. «Գերման Ստեռլիգովի նկատմամբ որևէ պահանջ չկա, և չէր էլ կարող լինել»:
Ռուս գործարարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Ստեռլիգովը Բաղդասարովի հետ շրջում է Երևանի կենտրոնում
Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում