Մարդկանց 46 տոկոսը անհրաժեշտ է համարել Հայաստանում հանրաքվեի անցկացումը
Gallup international ասոցիացիայի մայիսին կատարած հարցումների համաձայն, 1105 հարցվածների 46 տոկոսը նշել է, որ անհրաժեշտ է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:
Նույն հարցման արդյունքներով, հարցվածների 36 տոկոսը ասել է, որ անհրաժեշտ չէ, իսկ մնացած հատվածը ասել է, որ չի կողմնորոշվել:
Հարցին, թե ինչո՞ւ է մայիսին կատարված հարցման արդյունքները հրապարակվում այժմ այն դեպքում, երբ Սահմանադրության նախագծի 1-7 գլուխները հրապարակվել են, Նավասարդյանը պատասխանեց, որ իրենք որոշել են հրապարակել այն ժամանակ, երբ ակտուալ են համարել հարցը:
Լրագրողի դիտարկմանը, թե մեկ այլ հարցումների համաձայն, հարցվածների 80 տոկոսը անհրաժեշտ չի համարել սահմանադրական հանրաքվեի անցկացումը, Նավասարդյանն ասաց, որ այլ հարցման տվյալների մասին չի կարող ոչինչ ասել, քանի որ չգիտե, թե ինչ մեթոդաբանությամբ են դրանք կատարվել:
Միաժամանակ, նույն տվյալների համաձայն, հարցվածների 67 տոկոսը նշել է, որ երկրի տնտեսական վիճակը լավ չէ, և ընդամենը 1 տոկոսն է նշել, որ սոցիալ-տնտեսական վիճակը լավ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները