Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը աշխատանքային է, Խաչվերացինը՝ ոչ
2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը: Այսօր նման որոշում ընդունվեց կառավարության նիստում:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Մինչ այդ օգոստոսի 16-ին նշվելիք Վերափոխման տոնին կամ Խաղողօրհնեիքն հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Կառավարության նիստում վարչապետը դիմել է գործատուներին՝ հորդորելով ընդառաջել այն աշխատակիցներին, ովքեր կցանկանան այցելել իրենց ննջեցյալներին. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:
Նախորդող հրապարակում՝
Գագիկ Մակարյանը դժգոհ է մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումից