ՌԴ-ի ավիավթարում զոհվել են նաև հայեր
Նախօրեին՝ ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:
Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայ Է. (8 տարեկան) և Օ. (10 տարեկան) Գելչյանները, Լ. (25 տարեկան) և Պ. (26 տարեկան) Մանուկյանները:
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: