Հայտնի են Մոսկվայում ավիավթարից զոհված հայերի անունները
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
Պարույր Նորիկի Մանուկյանը, ծնված 1987 թվականին, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1992 թվականին, Օֆելյա Ազատի Գլեչյանը՝ ծնված 2005 թվականին, ինչպես նաև՝ Էրիկ Ազատի Գլեչյանը՝ ծնված 2007 թվականին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ժամը 20.15-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի հիդրոպլանը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:
Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:
Նախորդող հրապարակումներ՝
ՌԴ-ի ավիավթարում զոհվել են նաև հայեր