Մարզահամերգային համալիրը վաճառվեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն դոլար է:
Կառավարությունը միաժամանակ որոշեց հավանություն տալ ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծարել Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր:
Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:
Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:
Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Ծրագիրը կապահովի առնվազն 250 նոր աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում