Քաղաքապետը տեսել է. Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, այսօր ՝ 17.08.2015թ., գործակարգավարական (աշխատանքային) խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել է հանգստյան օրերին իր կատարած շրջայցերի մասին:
Գ. Բաղդասարյանի փոխանցմամբ, Մարգարյանը շեշտելով հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղբահանության անբավարար վիճակը, ասել է, որ հանգստյան օրերին` հատկապես երեկոյան ժամերին, Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ:
«Մալաթիա- Սեբաստիան վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, չեղավ չէ ...
Փաստորեն, նախորդ գործակարգավարականի ժամանակ Ձեզ ուղղված պարոն Արեյանի հորդորները` ավելի արդյունավետ իրականացնել շրջանների կառավարումը, ոչ մի արժեք չունեցա՞վ:
Քանի որ նման «ամոթանքներ» տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ «ամոթանքը» չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել»,-ասված է խմբակցության ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ:
Գ. Բաղդասարյանը տեքստին լուսանկար է կցել: