Անահիտ Բախշյան. Համալիրի վաճառքի գործարքի տակ շատ մեծ շահ կա
«Կառավարությունը կամայական վաճառք է իրականացրել: Բեռ էր, ամեն կերպ ուզում էր ազատվել Մարզահամերգային համալիրից: Կառավարությունն անպատվաբեր, տգեղ, անհասկանալի գործարք է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը:
Ըստ Ա. Բախշյանի, այդ գործարքի տակ ինչ-որ շահ կա, շատ մեծ շահ. «Այնքան ակնհայտ է կոռուպցիան, հենց կառավարության որոշման տեքստից կարելի է եզրակացնել: Այնքան արհեստականորեն գրված տեքստ է»:
Նրա խոսքով, օրենքով չթույլատրված կազինո է նախատեսվում մարզահամերգայինում ունենալ: Իսկ համալիրի անունը, հարևանությամբ գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու ներկայացված ծրագիրն անհամատեղելի են. «Հերթական անգամ մենք պատմամաշկութային արժեք ենք կորցնելու, փոխարենն ունենալու ենք… Հիշենք կուկուռուզնիկը, Աֆրիկյանների տունը: Չկան, փոխարենը տեղը ոչինչ չկա, բայց ինչեր էին խոստացել»:
Նախորդող հրապարակումներ՝
Համալիրը վաճառելուց առաջ որևէ մեկը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի կարծիքը չի հարցրել
Մարզահամերգային համալիրը վաճառվեց
Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
Նորից կվերածեն ինչ-որ անճոռնի մի կառույցի. Կորյուն Գրիգորյանը ՄՀՀ-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին