«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». ամփոփում (լուսանկարներ)
Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրում շարունակվում է «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը: Նախօրեին մրցութային ծրագրում ներառված են եղել «Սվինամարտ» և «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևերը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
«Սվինամարտ» մրցաձևն անց է կացվել թիմային և անհատական սկզբունքներով: Անհատական պայքարի մասնակիցների կազմում ընդգրկված էին խառը սկզբունքով համալրված դասակների իգական սեռի ներկայացուցիչները: «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևում դասակներն իրենց ուժերն են փորձել՝ ցուցադրելով դաշտային պայմաններում արյունահոսության դադարեցման, վիրակապման, անշարժացման, շնչահեղձության և տարհանման հմտությունները:
Նախորդող հրապարակումներ՝
Ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մասնակիցները՝ Ծիծեռնակաբերդում
Պարգևատրման արարողություն՝ «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթ-հավաքի շրջանակում (լուսանկարներ)
Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». մեկնարկը տրված է (լուսանկարներ)