Փոխոստիկանապետ Օսիպյանը ներողություն խնդրեց իր ենթակայի փոխարեն (տեսանյութ)
Այսօր Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ բողոքի ակցիա էր. «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում էր, որ ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը (Քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են) գա և հրապարակային ներողություն խնդրի 67-ամյա Հակոբ Նազարյանից, ում նախօրեին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան»-ի հանրահավաքի ժամանակ ապտակել էր:
Ակցիային մասնակցում էր նաև Հակոբ Նազարյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ուզում եմ, որ այդ մարդը դատվի: Բողոքս արդեն ներկայացրել եմ: Մինչև վերջ տանելու եմ այս գործը, որ ինքը պատասխանատվության ենթարկվի: Հարվածից հետո ականջս 70 տոկոսով չի լսում»:
Հիշեցնենք, որ այսօր դեպքին արձագանքել էր նաև ՄԻՊ-ը, ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն, իսկ Արթուր Վարդգեսյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն հայտարարեց, որ ոստիկանի նման արարքը միանշանակ դատապարտելի է. «Ոստիկանությունը խոստացել էր՝ ոստիկանության կողմից ցանկացած ոչ համաչափ գործողություն համաչափ արձագանքի կարժանան»:
«Շատ վատ երևույթ է: Ես որպես մայրաքաղաքի արտաքին ծառայության պատասախանատու, մեր քաղաքացիներից, հասարակությունից այդ երևույթի կապակցությամբ ներողություն եմ խնդրում: Որպես ոստիկան նա պետք է զուսպ լիներ: Իր նկատմամբ շատ արագ օբյեկտիվ որոշում կկայացվի»,- ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ասաց Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանը:
Ի դեպ, Վ. Օսիպյանն ասաց, որ այդ Վարդգեսյանն այս պահին չի կարող գտնվել այստեղ, քանի վնասվածքներ ունի: Որտեղ ու երբ, ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները՝ առայժմ մնաց անհայտ:
Հիշեցնենք՝ նախօրեին «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հանրահավաք էր անցկացնում Հանրապետության հրապարակում, որի մեկնարկից քիչ առաջ նախաձեռնության կազմակերպիչներից երեքը բերման էին ենթարկվել: Իրենց ընկերներին ազատ արձակելու պահանջով, մասնակիցները փորձել էին փակել փողոցի երթևեկելի մասը: Ոստիկանները քաշքշել էին նստածներին, փողոցից հեռացնելու նպատակով, այնուհետև ոստիկաններից մեկը ապտակել էր կանգնած մի տարեց մարդու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
ՄԻՊ-ը վարույթ է սկսում ոստիկանի կողմից երեկ բռնություն կիրառելու փաստով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում