Հակառակորդը կիրառել է թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (լուսանկարներ)
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:
Լուսանկարները՝ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին