Կառավարությունը կփոխհատուցի ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի մի մասը
Օգոստոսի 1-ից մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, ՀՀ կառավարությունը կփոխհատուցի նաև փոքր և միջին ձեռնարկատերերի էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Այսպիսով, կառավարությունը կվճարի ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող ՓՄՁ-ների 250 կՎտժ էլեկտրականէներգիայի սակագինը:
ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են հարցը:
«Խորհրդատվությունը հանձնաժողովում սկսված է, պայմանավորվել ենք, որ մինչև ավարտը թանկացումը կփոխհատուցի կառավարությունը արտաբյուջեից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ որոշում է կայացվել նաև փոխհատուցում տրամադրել ՓՄՁ-ի համար:
«Մարդիկ դժգոհում էին, որ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում աշխատել, և մենք ներկայացրեցինք այս նախագիծը»,-ասաց նա: