Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է նույն գաղափարների համար, ինչին ձգտում է Արցախը. Ֆրանսուա Ալֆոնս
Միջկուսակցական ձևաչափով համագործակցությունը անհրաժեշտ է: Այս մասին նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի և Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիայի հետ հանդիպման ժամանակ, ովքեր Ստեփանակաերտ են ժամանել Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով:
ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման ճանաչման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման նույն գաղափարների համար, ինչին նաև ձգտում է Արցախը:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության անդամները:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ: