Արծրուն Հովհաննիսյան. Խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին:
«Այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը և վնասներ հասցնելով գյուղական համայնքներին:
Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին:
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին»,-գրել է ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում:
Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին