ՊՆ խոսնակ. Ադրբեջանն ավելի լավ է մտածի լցված դիարանների մասին
Ադրբեջանական կողմը սեփական ինքնախաբեության փոխարեն ավելի լավ է մտածի սեփական դատարկվող գյուղերի ու լցված դիարանների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկտվատ: Հայկական լրատվամիջոցները ի տարբերություն ադրբեջանականների կարող են տեսնել թե որտեղ ինչ է կատարվում»,-գրել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ավելի ուշ գրեց. «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները