«Շանթ-2015». «Հայաստանում նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում» (տեսանյութ)
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակն է ստուգել պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում, ղեկավարման համակարգի ունակությունը և պատրաստականությունը պետությունը ռազմական դրության ժամանակ ղեկավարելու ժամանակ, նաև մարզել ղեկավար կազմը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով, զորավարաժությունների նպատակն է նաև Հայաստանը բերել բարձր աստիճանի մարտական պատրաստականության, համապատասպան միջոցառումներ իրականացնել պետությունը լրիվ աստիճանի պատրաստականության բերելու համար: Զորավարժությունների միջոցով, ըստ նրա, պետք է ստուգեն նաև տնտեսության հնարավորությունը պետությունը ռազմական դրության բերելու ժամանակ, ստուգել պետության պահուստները ռազմական դրության ժամանակ:
Մ. Հակոբյանի խոսքով, զորավարժություններում ընդգրկված են պետական կառավարման բոլոր մարմիններն ու գերատեսչությունները: Ըստ նրա, նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները:
Գեներալ-լեյտենանտ գնահատմամբ, պետական մարմինները լավ են պատրաստված պատերազմական պայմաններում արագ, իրավիճակից բխող որոշումներ կայացնելու հարցում: Մ. Հակոբյանը միաժամանակ նշեց, որ հետագայում կամփոփեն զորավարժության արդյունքները, գերատեսչությունները համապատասխան ներմուծականներ են ստանում:
«Բոլոր ներմուծականների վերաբերյալ որոշումներ կայացվում են և զեկուցվում զորավարժության համապատասխան ոլորտի ղեկավարի տեղակալին: Որոշ ներմուծականներ նաև պրակտիկ պետք է իրականացվեն: Բոլոր նախարարությունները ստանալու են գնահատական»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)
«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
ՀՀ-ում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն. Մ. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան