«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր պաշտանության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների վերահսկողությամբ Մատենադարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում իրականացվել է տարհանում: Լրագրողներին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ զորավարժությունների սցենարի համաձայն կարդագրական եղանակով ՀՀ կապի և տեղեկատվական համակարգի ղեկավարման որոշակի գործառույթների ուղիղ ղեկավարումը փոխանցել են ՀՀ Զինված ուժերին: Նա նշեց, որ հատկապես ուժային բոլոր կառույցները նման իրավիճակներում ենթարկվում են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացուցիչ 100 մահճակալ, Արտաշատի հիվանդանոցում լրացուցիչ 50 մահճակալ են տեղադրվել՝ պայմանական վիրավորների համար:
Զորավարժությունների սցենարի համաձայն այսօր ժամը 18:00-ից բնակչության պայմանական տարհանման նպատակով Երևանում՝ Հանրապետության հրապարակում, 30 ավտոբուսից բաղկացած շարասյուն է ձևավորվելու: Երևանի Ավան թաղամասում խաղարկվելու է պարետային ժամ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Նախորդող լուրեր՝
Ա. Հովհաննիսյան. Ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ (լուսանկարներ)
Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացու գույքը հրկիզվել է
Հարուցվել է քրգործ՝ Կոթիի բնակիչների` հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանվելու գործով հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան