Վահագն Հովնանյանի մարմինն այսօր կտեղափոխվի Բեյրութ
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր հրաժեշտ տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին:
Բարերարին կամերային երաժշտության տանից դուրս բերեցին նրա թոռնիկի` Գայանեի «Կիլիկա» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Դա Վահագն Հովնանյանի ամենասիրած երգն էր, և հատկապես սիրում էր, որ այն կատարում էր թոռնուհին:
Հովնանյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Վ. Հովնանյանի մարմինն այսօր կտեղափոխվի Բեյրութ, որտեղ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա նրա հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողությունը: Այնուհետև բարերարի մարմինը կտեղափոխեն Հայաստան, որտեղ կամփոփեն նրա աճյունը, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ կհուղարկավորեն մեծն բարերարին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին