«Շանթ-2015». Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում կեսգիշերին մոտ իրարանցում էր: «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում իրականացվում էր բնակչության պայմանական տարհանման նախապատրաստում: Հրապարակում մի քանի տասնյակ ավտոբուսներ էին, ճանապարհային ոստիկանության մեքենաներ, պաշտոնյաներ:
Այս անգամ խնդիր էր դրված քաղաքապետարանի ու ճանապարհային ոստիկանության առաջ:
Սցենարի համաձայն, 23:30 րոպե Երևանի քաղաքապետարանը պետք նախապատրաստաի 30 ավտոբուս բնակչության տարհանման համար:
Ժամը 23:00-ի դրությամբ՝ 34 ավտոբուսներ պատրաստ կանգնած էին բնակչության տարհանման համար: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաաց, խնդիրը կատարել են:
Ճանապարհային ոստիկանության առաջ խնդիր էր դրված քաղաքապետարնի ավտոբուսներին ուղեկցել Ա կետից Բ կետ:
Գեներալ-մայոր Տավարացյանը գոհ է՝ առաջադրանքը կատարված է գերազանց, ժամանկին ու առանց որևէ խնդրի: