Աշխարհում 18:14 07/09/2015

Միգրացիոն ճգնաժամը ճեղքում է Եվրամիության միասնականությունը. Forbes

2015թ-ի սեպտեմբերի 14-ին Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարները հավաքվելու են Բրյուսելում, որպեսզի միասնական ռազմավարություն մշակեն միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին գրում է «Forbs.ru»-ն: 

Ակնհայտ է, որ բոլորին բավարարող ու բոլորի համար ընդունելի լուծման տարբերակ ոչ մեկը չունի: Խնդրին լրացուցիչ բարդություն է հաղորդում այն, որ Եվրամիության տարբեր երկրներ տարբեր կերպ են ընկալում խնդրի բուն էությունը: Գերմնիային ու Շվեդիային, ովքեր առաջարկում են ազատականացնել փախստականների առանձին խմբերի ապաստան տրամադրելու կարգը, հակադրվում են Նիդերլանդները, Ֆինլանդիան ու Հունգարիան`պահանջելով ստեղծված իրավիճակի համար արմատական լուծում, այն է`փակել սահմանները և զինվորական պարեկային ծառայություն սահմանել ծովում ու ցամաքում:

Արդեն այսօր ակնհայտ է, որ փախստականներին ընդունող երկրների ազգային բյուջեների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով համաեվրոպական միգրացիոն քաղաքականության հիմքում դրվելու է տարանջատման սկզբունքը, ըստ որի`տարբերակվելու են Կոսովոյից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից եկող «տնտեսական» փախստականներին «քաղաքական» փախստականներից, ովքեր գալիս են Սիրիայից, Էրիթրեայից, Եթովպիայից, Աֆղանստանից, որոնք փորձում են ազատվել պատերազմից, Իսլամական Պետությունից ու դրանց պատճառած ավերածություններից: Բալկաններից ներգաղթողները, թերևս, չեն կարող հույս ունենալ, որ կստանան փախստականի կարգավիճակ ու դրա հետ կապված սոցիալական, ֆինանսական և իրավական աջակցություն, մինչդեռ քաղաքական պատճառներով հումանիտար ծանր կացության մեջ հայտնված մարդիկ Եվրոպայում պարզեցված կարգով կստանան ապաստան ու փախստականի կարգավիճակ:

Միգրանտների նկատմամբ Եվրոպական երկրների ռեպրեսիվ քաղաքականությունը հիմականում պայմանավորված է ֆինանսական ծախսերով, որոնք կատարվում են փախստականներին սոցիալական ապահովություն երաշխավորելու համար: Ամենասուղ սոցիալական ապահովության փաթեթ միգրանտներին առաջարկում են Հունգարիան, Չեխիան և Լեհաստանը, իսկ ամենաշռայլն այս հարցում Նիդերլանդներն են, Գերմանին, Դանիան ու Շվեդիան:

Շվեդիայում, որտեղ միգրանտներին սոցիալական ապահովություն երաշխավորելու մասին օրենքը ընդունվել է 1994թ-ին և առ այսօր չի փոփոխվել, պետական աջակցության ֆինանսական բաղադրիչը որոշվում է` ելնելով միգրանտների տեղակայման կենտրեններից: Նրանք, ովքեր բաշխվում են սննդով ու ջեռուցմամբ ապահովված պետական կենտրոններում, հավելյալ գումար են ստանում 720 կրոնի (76,50 եվրո) չափով`մեկ չափահաս անձի համար և 570 կրոն (60 եվրո)` զույգով ապրող անձանցից յուրաքանչյուրի համար: Եվս 360 կրոն (38 եվրո) ստանում են 18 տարեկանից ցածր երեխաները: Ոչ պետական կենտրոններում տեղակայված միգրանտներին հատկացվող դրամական օժանդակությունն ավելի նշանակալից է: Պետությունը տրամադրում է 2130 կրոն (226 եվրո) չափահաս մեկ անձին և 1830 կրոն (194 եվրո) զույգով ապրող չափահաս միգրանտներից յուրաքանչյուրին:

Գերմանիայում «Ապաստան փնտրող անձանց երաշխիքների մասին» օրենքով փախստականներին ամսեկան ազատ տնօրինման իրավունքով հատկացվում է 143 եվրո և ևս 216 եվրո`սննդի, հագուստի, տեղաշարժի համար, որը դաշնային իշխանությունների որոշմամբ կարող է վճարվել կա՛մ կանխիկ, կա՛մ էլ ծառայությունների տեսքով: Սրան զուգահեռ`պետությունն իր վրա է վերցնում նաև բնակության և ջեռուցման ծախսերը: Վերջին վճարները պայմանավորված են տվյալ դաշնային միավորում միջին կենսամակարդակով և կարող են կազմել մեկ հասուն մարդու համար 323 եվրոյից մինչև 283 եվրո` 18 տարեկանից ցածր անձանց համար:
Արդյո՞ք հնարավոր է գոյատևել այս գումարների հաշվին: Հավանաբար հնարավոր է, սակայն շատ դժվար, քանի որ անգամ գործազրկության նպաստը Գերմանիայում կազմում է 399 եվրո:

Շվեդիայում միգրանտներին վճարվող նպաստների անհամաչափությունը քաղաքացիություն ունեցող անձանց վճարվող նպաստներևի հետ համեմատած էլ ավելի ցայտուն է, քանի որ 2 չափահասից և 4 երեխայից բաղկացած փախստական ընտանիքին Շվեդիայում վճարվող պետական նպաստը միջինում կազմում է 8160 կրոն (867 եվրո), մինչդեռ նույն կազմն ունեցող Շվեդիայի քաղաքացի հանդիսացող անձանց ընտանիքին վճարվում է 19450 կրոն (2066 եվրո) նպաստ:

Պետք է նշել, որ Եվրամիությունը ևս պատրաստ է մասմաբ իր վրա վերցնել միգրանտներիրն ընդունելու ֆինանսական բեռը`հյուրընկալող երկրներին հատկացնելով որոշակի գումար յուրաքանչյուր միգրանտի համար: Օրինակ`Լեհաստանը կստանա Եվրամիությունից 10 հազար եվրո Մերձավոր Արևելքից եկած յուրաքանչյուր միգրանտի համար, և 6 հազարական եվրո`Իտալիայից ու Հունաստանից ժամանած միգրանտների համար:

Մյուս կողմից`Եվրոպական հանձնաժողովը միգրանտների հիմնախնդիրները կարգավորելու նպատակով ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում նաև 3-րդ երկրներին: 2015թ-ին Կոսովոն ստացել է 7,1 մլն. եվրո` փախստականներին տեղակայելու կենտրոն ստեղծելու և առավել արդյունավետ միգրացիոն մենեջմենթ կազմակերպելու համար: Եվս 469 մլն. եվրո հատկացվել է Թուրքիային`սիրիացի փախստականների հարցերը կարգավորելու նպատակով:

Եվրոպական հասարակությունը, որը դաստիարակվել է հավասարության և միասնական Եվրոպայի գաղափարներով, բախվելով անընդհատ աճող միգրացիոն ներհոսքի հետ, ի ցույց է դնում իր ճաքերը: Մի կողմից Եվրոպայի բնակիչների մեծ մասը գերադասում է անհոգ կյանքը`առանց ցնցումների ու փոփոխությունների, սակայն փախստականների ալիքը, քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների հակամիգրացիոն հռետորաբանությունը բարենպաստ միջավայր չեն ստեղծում դրա համար: Որպես հետևանք`ԵՄ-ի մի շարէ երկրներում ուժեղացել են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները:

Այս ամենին զուգահեռ`Եվրոպայում հասունացող հումանիտար աղետը հանգեցնում է հասարակական նախաձեռնություններիր ակտիվացմանը, որոնք սկսել են ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա`վերանայելու փախստականներին ընդունելու մասին դիրքորոշումը: Այսպես` Իսլանդիայի 327 հազար բնակիչներ facebook-յան նախաձեռնությամբ ստիպեցին իրենց կառավարությանը վերանայել միգրացիոն քաղաքականությունը և նախատեսվող 50 միգրանտների փոխարեն ապաստան տալ 11 հազար սիրիացի փախստականների:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}