ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: Այս մասին հայտնում են ծառայությունից:
ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ:
Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:
ՍԱՊԾ-ն մանրամասն տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 22 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:
Նախորդող հրապարակում՝
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք