Օրենքից դուրս ոչինչ թույլ չենք տալու. Փոխոստիկանապետը դիմեց «Ոչ թալանին» նախաձեռնությանը
Օրենքից դուրս ոստիկանությունը ոչինչ թույլ չի տալու: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հոսանքի թանկացման դեմ հավաքը սկսելուց առաջ մասնակիցներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ուժի կիրառումից մի վախեցեք, այն կիրավում է միայն օրենքով: Մենք կբացատրենք, որ ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, ինչպես հավաքը, այնպես էլ նախատեսված երթը»,-նշեց փոխոստիկանապետը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ նշեց, որ հավաքից հետո նախատեսվում է երթ դեպի Բաղրամյան պողոտա:
Փոխոստիկանապետն էլ նշեց, թե ոստիկանությունը հստակ տեղեկություններ ունի, որ ժողովրդի միջից պետք է սադրիչներ լինեն, ովքեր կփորձեն փակել Բաղրամյան պողոտան, իսկ կազմակերպիչներն այդ ամենը կբարդեն ժողովրդի վրա, որ ոչինչ չեն կարող անել. «Կխնդրեմ զերծ մնալ այդ գործողություններից, ոստիկանությունը հանդուրժողականություն այլևս չի ցուցաբերելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում