Ոստիկանությունը կոչ է անում ազատել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը քիչ առաջ կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում ստիպված կլինի հարկադրաբար դուրս բերել ցուցարարներին, ինչպես նաև զգուշացրեց, որ չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ իր հերթին կոչ արեց բոլոր քաղաքացիներին անջատել համակարգիչները և գնալ Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը այսօր հոսանքի սակագնի թակացման դեմ հավաք երթը սկսեց Ազատության հրապարակում, այնուհետև մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոպա:
Նախորդող հրապարակումներ՝
Հոսանքի թանկացման դեմ երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայում են
Օրենքից դուրս ոչինչ թույլ չենք տալու. Փոխոստիկանապետը դիմեց «Ոչ թալանին» նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում