Երկուշաբթին ոչ աշխատանքային օր է
Սեպտեմբերի 14-ը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի հաջորդող օրը ոչ աշխատանքային է: Հիշեցնենք, որ որոշումն ընդունվել էր կառավարության՝ հուլիսի 30-ին կայացած նիստում:
«Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային»,-այդ նիստում ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Նախորդող հրապարակումներ՝
Գագիկ Մակարյանը դժգոհ է մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումից
Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը աշխատանքային է, Խաչվերացինը՝ ոչ