Թաջ-Մահալի աստիճանների վրա մահացել է սելֆիի սիրահար Ճապոնացի զբոսաշրջիկը
Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է Թաջ-Մահալի մուտքի մոտ սելֆիի փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով BBC-ին:
Ականատեսների խոսքերով` սեպտեմբերի 18-ին երկու տղամարդ սահել և ընկել են աստիճաններից: Նրանցից մեկը գլխի վնասվածք է ստացել և ավելի ուշ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Երկրորդը վնասել է ոտքը:
Դեպքի մասին տեղեկացվել է Ճապոնիայի դեսպանատունը: Կատարվում է հետաքննություն:
Սելֆիները հաճախ դառնում են դժբախտ դեպքերի պատճառ: Իրենք իրենց նկարելու ժամանակ մարդիկ խեղդվում են, ընկնում են ժայռից, ընկնում են գնացքի տակ, զոհվում են կայծակի հարվածից և կրակում են իրենց գլխին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում