Լևոն Ջուլֆալակյան. Վերջին քսան տարվա ընթացքում անընդհատ դրական աճ է գրանցվում
«Ամեն տարի գրանցվում է մեդալների քանակի շատացում, մեդալների քանակի որակի բարձրացում: Սպորտի բնագավառում կա դրական տեղաշարաժ դեպի առաջ: Մեր մարզաձևի համար ասեմ, որ վերջին քսան տարվա ընթացքում անընդհատ դրական աճ է գրանցվում»,- Panorama.am-ին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ խոսելով անկախության տարիներին Հայաստանում սպորտի բնագավառում նկատվող զարգացումների մասին:
Ըստ նրա, սպորտի բնագավառում ազատ, անկախ Հայաստանի անունից հանդես գալու հնարավորությունները մեծ են, մնում է սպորտային արդյունքներով ուրախացնել ժողովրդին:
«Ինչ-որ տեղ ստացվում է, պետք է ստացվի, շարունակական կլինի: Ցանկանում եմ, որ ամեն տարի ամեն բնագավառում աճ նկատենք, ամբողջ աշխարհը կարողանա մատնացույց անել մեզ»,- ասաց Լ. Ջուլֆալակյանը:
Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն Լ. Ջուլֆալակյանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությանը:
Ընդունելությանը ներկա գրոսմայստեր Լևոն Արոնյանը շնորհավորելով հայ ժողովրդին, ասաց. «Շատ վառ զգացում է այն, որ մենք ասում ենք՝ անկախ երկրում ենք ապրում: Երբ արդեն հասկանում ես, որ ներկայացնում ես ազատ, անկախ երկիր, քո երկրի ներկայացուցիչը կարող է լինել այնտեղ, որտեղ կարող է լինել, հազվագյուտ զգացողություն է»:
Շախմատիստուհի Էլինա Դանիելյանն էլ հույս հայտնեց, որ Հայաստանը միշտ առաջ է գնալու:
«Մենք միշտ զարգանալու ենք և միշտ լինելու ենք առաջին տեղերում»,-համոզված է նա:
Նախորդող հրապարակումներ՝
Ռ. Յիրիկյան. Մեր առջև բավական երկար ճանապարահ կա
ԿԸՀ նախագահը չպատասխանեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին
Ն.Շլեպչյան. Գուցե աշխարհով մեկ սփռված հայերով միանանք ու մի բան կարողանանք անել
ՌԴ դեսպան. Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք
Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը