Ռ. Յիրիկյան. Մեր առջև բավական երկար ճանապարհ կա
«Միայն տոնելով ու նշելով չէ: Պետք է աշխատենք, որ ամեն տարի ավելի ուրախությամբ ու հպարտությամբ նշենք մեր անկախության օրը, ավելի ուժեղ լինի մեր պետությունն ու պետականությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությունը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք նկատել՝ տարեցտարի Հայաստանն ավելի ուժեղանո՞ւմ է, զարգանո՞ւմ է, Ռ. Յիրիկյանն ասաց. «Պետության զարգացման ընթացքը, գործընթացը մեկ կամ երկու, հինգ կամ տաս տարով չի չափվում: Եթե նայենք խոշոր, հզոր պետություններին, նրանցից հարյուրավոր տարիներ պահանջվեց հասնել նրան, ինչի հասել են այսօր, բայց անկախ դրանից, գերազանց չեն: Մեր առջև բավական երկար ճանապարհ կա: Կարևորը պահենք, պահպանենք, ձգտենք գնալ առաջ»:
Նախորդող հրապարակումներ՝
ԿԸՀ նախագահը չպատասխանեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին
Ն.Շլեպչյան. Գուցե աշխարհով մեկ սփռված հայերով միանանք ու մի բան կարողանանք անել
ՌԴ դեսպան. Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք
Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը