Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը
Անկախության տոնին նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելություն է կազմակերպել Մարզահամերգային համալիրում:
Հրավիրյալների թվում է նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Panorama.am-ի հետ զրույցում Ա. Սարգսյանն ասաց. «Շնորհավորում եմ առաջին հերթին անկախությունը կերտած մեր հայրերին, զինվորներին: Անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է: Վազգենի բառերով եմ ասում՝ նույնն է, ոնց որ ասես, հորդ ու մորդ սիրո՞ւմ ես, թե՞ չէ: Սիրում եմ իմ անկախ երկիրը: Այս օրը նոր տարվանից կարևոր տոն է ինձ համար»: