Ն.Շլեպչյան. Գուցե աշխարհով մեկ սփռված հայերով միանանք ու մի բան կարողանանք անել
«Ինձ համար սա ամենակարևոր տոնն է: Մեր ժողովրդի համար կարևոր և բաղձալի օր է սեպտեմբերի 21-ը: Ցանկությունն այն է, որ կարողանանք պահպանել մեր անկախությունը»,- Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելություն ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը:
Նա նշեց, որ ինքն էլ կանգնած է եղել պայքարի ակունքներում և երջանիկ է, որ կարողացել են հասնել անկախության կերտմանը:
«Այսօր պետք է ավելի զարգացնենք մեր հայրենիքը, այնպիսին դարձնենք, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը վերադառնան: Գուցե միանանք ու մի բան կարողանանք անել»,- ասաց Ն. Շլեպչյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի համար անկախության տոնն աշխարհի ամենալավ տոնն է. «Ունենանք հավատ, հույս, սիրենք միմյանց, կանգնած լինենք մեջք մեջիք ու ամեն ինչ լավ կլինի: Անկախ արդեն նշանակում է ամեն ինչ: Ամենակարևորը՝ անկախ ենք»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն հիշեց, որ 1991 թվականի այս օրն ազգովի սպասում էին, թե ինչպիսին է լինելու հանրաքվեի արդյունը: «Չգիտեինք, թե ինչ կլիներ, բայց լավատես էինք»: Ըստ նրա, այսօր հայ ժողովուրդը բռնել է մի ճանապարհ, որը կարևոր է այն առումով, որ ցանկացած քաղաքացի կարող է ընտրել իր ուզած մասնագիտությունը և այն օգտագործել ի նպատ Հայաստանի զարգացման:
Նախորդող հրապարակումներ՝
ՌԴ դեսպան. Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք
Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը