Ազատամարտիկին ծեծելու քաղաքական պատվեր չկա և չի եղել. Շարմազանով
Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին ծեծելու պատճառները քաղաքական չեն: Այդ մասին այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Որևէ քաղաքական պատվեր չի եղել ու այդ հարցին փորձել քաղաքական երանգ տալ, իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու է: Որևէ քաղաքական երանգ տեսնել այդ խնդրում անընդունելի է և չկա, մնացածը նախաքննությունը կպարզի», -հավելեց ՀՀԿ խոսնակը՝ առողջություն մաղթելով ազատամարտիկին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին