Գյումրու Թատերական հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը
Գյումրու Թատերական հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձևավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը: Հրապարակում են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, երիտասարդ ակտիվիստներ և քաղաքացիներ:
Ելույթներով հանդես եկան Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև ակտիվիստներ և ճակատի այլ մասնակիցներ:
Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ «Ոչ»-ի ճակատի քայլերը պետք է լինեն միասնական, շարժման ներքո չպետք է լինեն կուսակցական դրոշներ։
Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ, որի ընթացքում մասնակիցները Գյումրու մի շարք փողոցներով քայլելով հասնելու են դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոչ»-ի ճակատում կան երկու տարբեր հատվածներ. Արծվիկ Մինասյան
«Ոչ»-ի ճակատը փողոցային պայքարը կսկսի Գյումրիից
«Ոչ»-ի ճակատին միացած «Ժառանգությունը» պայքարի ծրագիր չունի