Գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական նշանակության ճանապարհը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո գյուղացիները մայրուղու՝ Երևան-Արարատ ճանապարհահատվածից, դուրս են բերել խաղողով բեռնված մեքենաները և բացել միջպետական նշանակության ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզում աշխատող Panorama.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի քանի գյուղերի՝ Ոսկետափ, Նոյակերտ, Եղեգնավան, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի ու հարակից այլ գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով փակել են միջպետական նշանակության ճանապարհը: Գյուղացիների խաղողը մթերողները չեն ընդունում, պատճառաբանելով, որ բերքը վատորակ է:
Վարչապետը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը: Դրանից հետո գյուղացիները խաղողով բեռնված մեքենաները քշել են վերամշակող գործարաններ:
Այս պահին Հ.Աբրահամյանը շրջում է մթերող ընկերություններով, որպեսզի խնդրի շուրջ համաձայնության գան:
Բացի այդ, գյուղապետերին հանձնարարվել է կազմել գրաֆիկի, որպեսզի ըստ այդմ՝ մթերումներ իրականացվեն, նաև հանձնարարվել է խաղողի մթերումը կազմակերպել հնարավորինս արագ և հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի բերքը չփչանա:
Լուսանկարները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան