Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել (լուսանկարներ)
Արարատի մարզի մի քանի գյուղերի՝ Ոսկետափ, Նոյակերտ, Եղեգնավան, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի ու հարակից այլ գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով փակել են միջպետական նշանակության ճանապարհը: Գյուղացիների խաղողը մթերողները չեն ընդունում, պատճառաբանելով, որ բերքը վատորակ է:
Panorama.am-ի հետ զրույցում Լուսառատ գյուղի բնակիչներից Գևորգը պատմեց, որ երկու օր լուսացրել է Մասիսի գործարանի դիմաց: Հետո բերքը հանձնելու հերթն իրեն է հասել:
«Մի երկու ճութ փչացած խաղող տեսան, ասում են՝ չեն ընդունում: Բայց ես հո սեղանի խաղող չեմ քաղել, գործարանի խաղող եմ քաղել: Շողշողան խաղող է, անցած տարի սրանից մի քանի անգամ վատն էր խաղողը, իրար հերթ չտալով ընդունում էին»,-ասաց արարատցի հողագործը:
Գյուղացիներից խաղողը մթերել հրաժարվել են նաև Այգեստանում, Տափերականում, Այգեվանում, Շահումյանում ու այլ համայնքներում գործող վերամշակող ընկերությունները:
«Գարնանից մինչև էս պահը տանջվել, չարչարվել ենք: Բերքը հավաքել ենք, ասում են՝ տարեք թափեք: Մի քանի օր կանգնացնում են գործարանի առաջ, խաղողը որակը գցում է, քաշը գցում է: Գործարանների աշխատողներն էլ արդեն սկսել են փող աշխատել, թե փող տվեք հերթն առաջ գցեք, ձերը շուտ ընդունենք»,-դժգոհեցին գյուղացիները:
Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում մարզպետարանի ներկայացուցիչները, այնտեղ են գյուղատնտեսության փոխնախարարները, սակայն գյուղացիները պահանջում են հանդիպում կառավարության ղեկավարի հետ:
Կառավարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ բողոքող գյուղացիների հետ հանդիպման է մեկնել Հովիկ
Աբրահամյանը:
Նախորդող լուր՝
Եթե խաղողի մթերման հետ կապված խնդիրներ լինեն, կառավարությունը կաջակցի. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան