Շահան Սրբազան. Թուրքիային սահմանակից լինելը և շարունակել ներկայությունը հերոսական է սիրիահայերի համար
«Այսօր ճիտ է քաղաքական և ռազմական փոփոխությունները նոր իրավիճակ են ստեղծում, մենք անորոշության մեջ ենք, բայց հուսադրված ենք, որ հայրենիքն ու Սփյուռքը միասնաբար շարունակելու են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»: Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբազան Արք. Սարգիսեանը:
Նա ներկայացրեց, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ինչպիսի միջոցառումներ են անցկացվել Սիրիայում:
Սրբազանը նշեց, որ Դեյր-Զորը որպես հուշահամալիր, կառույց քանդվեց, եկեղեցիներ քանդվեցին և այրվեցին, կան տարածաշրջաններ, որոնք հայաթափված են, բայց Սիրիայի մեջ ապրող սիրիահայերը շարունակելու են իրենց ներկայությամբ, ստեղծագործ ներկայությամբ պահանջատեր լինել:
«Ամենակարևորը՝ Թուրքիային սահմանակից լինելը և շարունակել ներկայությունը իսկապես հերոսական է սիրիահայերի համար»,- ասաց Շահան Սրբազանը:
Նախորդող հրապարակումներ`
Շավարշ Քոչարյան. Համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից
Հայկ Դեմոյան. Կարող ենք լիակատար հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում
Վիգեն Սարգսյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է լինելու այդ երկրում քաղհասարակության կայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան