Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չե՞մ անդրադառնալու. Ռուբեն Հայրապետյան
«Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չեմ անդրադառնալու, բացատրություններ տամ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ մեր հարցին:
Պարոն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանի անունը լսելիս նախ արձագանքեց. «Էդ ո՞վ ա» և երբ շեշտեցինք՝ ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է, որին վերջերս Աբովյան փողոցում ծեծի էին ենթարկել, Հայրապետյանը պատասխանեց. «Ես ըտենց ազատամարտիկ չեմ ճանաչում»:
Մեր դիտարկմանը, թե այսօր կազմակերպված ասուլիսում Սմբատ Հակոբյանը հրապարակել է իրենց հեռախոսազրույցը, որտեղ Հայրապետյանը կոպիտ է խոսում Հակոբյանի հետ, ՀՖՖ նախագահը արձագանքեց. «37 թիվը հիշո՞ւմ եք, էն ժամանակ էլ ամեն մեկը մեկի վրա դանոս էր գրում»:
Հայրապետյանն իր՝ պատգամավոր աշխատելու ժամանակներից մի դրվագ պատմեց. «Մի ընդդիմադիր կար, որի անունը հիմա չեմ տա, շանտաժ էր անում վերջը դուրս էկավ ամբիոնի մոտ հայտարարեց, որ Իսպանիայում վիլաներ ունեմ: Հարցրին՝ փաստեր ներկայացրու, չկարեցավ: Հիմա նույն պատմությունն ա»:
Ռուբեն Հայրապետյանը նաև խոստացավ առաջիկայում «հրապարակել Սմբատ Հակոբյանի իրական դեմքը»:
Նախորդող հրապարակում՝
Սա քաղաքական հաշվեհարդար է, որի նախաձեռնողը Ռուբեն Հայրապետյանն էր. Ազատամարտիկն իրեն ծեծելու մասին