Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց» ծրագրին (տեսանյութ)
Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ինչ է անելու Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որպեսզի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավները ունենան հավասար հնարավորություն, ինչ է արվելու, որպեսզի երկու հատվածներին էլ տրվի հավասար հնարավորություն իրենց տեսակետները ներկայացնելու համար:Այդ մասին այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից:
Զուրաբյանը նաև հետաքրքրվեց, թե բանավեճի ի՞նչ ձևաչափեր են սպասվում, որպեսզի դարձյալ երկու կողմերը կարողանան իրենց տեսակետները ներկայացնել:
«Ինչո՞ւ հանրային հեռուստաընկերությամբ չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ, ինչու իշխանությանը հակադիր կարծիքներ հայտնած ընդդիմադիրները չեն հրավիրվում հարցազրույցների, բանավեճերի», -հարցերի շարքը սահմանափակեց Զուրաբյանը` նկատելով, որ ՀԱԿ պատգամավորները ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից:
Ի պատասխան Ռուբեն Ջաղինյանը նկատեց, որ այս պահին չի կարող ասել ինչպես, բայց պատրաստվում են Սահամանդրական բարեփոխումների հանարքվեի քարոզարշավի լուսաբանման ծրագիրը մշակելու վրա:
«Մենք պատրաստվում ենք և ստեղծում ենք նոր ձևաչափեր, որի ժամանակ հնարավորին չափով բոլոր տեսանկյուններրը մանրամասն կփորձենք ներկայացնել», -հավելեց Ջաղինյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը չհամաձայնեց Զուրաբյանի հետ և ասաց, որ հակառակ տեսակետ Հ1-ի եթերում ներկայացվել է:
Ի պատասխան, Զուրաբյանը պնդեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող որևէ բանավեճի կամ հարցազրույցի ՀԱԿ-ից ոչ մեկին չեն հրավիրել:
Ջաղինյանը հարցրեց Զուրաբյանի կարծիքը. «Ո՞ր ծրագրին եք գտնում ճիշտ, որ գտնում եք պետք է մասնակցեիք, բայց չեն հրավիրել, պարոն Զուրաբյան»:
Դահլիճում ներկա պատգամավորներից մեկը հուշեց` «Երգ Երգոց»-ին: Եվ Ջաղինյանը շարունակեց. ««Երգ Երգոց»-ի՞ն, լավ ես կփորձեմ ավելի ուշադիր լինեն, որ մանրամասն բոլոր ծրագրերին փորձեն հրավիրել»:
Թեմային առնչվող հրապարակում`
Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում