2016 թ. հունվարի 2-ից ազգային օրենսդրությունը մի շարք արտադրանքի վերաբերյալ չի կիրառվելու
2016 թվականի հունվարի 1-ից տեղական արտադրողների և ներկրողների համար ուժի մեջ են մտնում սերտիֆիկացման նոր ստանդարտները, որոնք բխում են ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մախսուդյանը:
«2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը միանալով Եվրասիական տնտեսական միությանը, հենց այդ միացման պայմանագրով արդեն նախատեսված էր, որ Հայաստանում կգործի թե ազգային օրենսդրությունը, թե ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Բանակցային փուլում բարդ էր խնդրել այդ արտոնությունը, քանի որ միության մյուս երկրներում, երբ գործողության մեջ էին դրվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, հենց այդ պահից ազգային օրենսդրությունը չի կիրառվել: Մեզ տրվեց նման արտոնություն, որպեսզի մեր արտադրողները, ներմուծողները կարողանան ծանոթանալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին և պատրաստ լինելու դեպքում այդ կանոնակարգերի ներքո արտադրել արտադրանք ու արտահանել»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից ընդունվել է 35 տեխնիկական կանոնակարգ, որից 34-ը գործում է նաև Հայաստանում՝ ազգային օրենսդրությանը զուգահեռ:
Լիլի Մախսուդյանը տեղեկացրեց, որ 2016 թվականի հունվարի 2-ից ազգային օրենսդրությունը մի շարք արտադրանքի, մասնավորապես սննդամթերքի, վերաբերյալ արդեն չի կիրառվելու:
«Սա նշանակում է, եթե արտադրանք արտադրողը կամ ներմուծողը չի սերտեֆիկացրել կամ հայտարարագրել իր արտադրանքն ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջների ներքո, այդ արտադրանքը շրջանառելու իրավունք չի ունենա անգամ Հայաստանի տարածքում: Այսինքն, եթե սննդամթերք արտադրողը չի հայտարարագրել իր արտադրանքը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, ինքը պարտավոր կլինի իր արտադրանքն արտադրել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներիին համապատասխան: Խորհուրդ ենք տալիս, եթե արտադրության պրոցեսում ոչ մի բան չեն փոխելու, հայտարարագրեն իրենց արտադրանքը և գրանցեն միասնական ռեեստրում, որպեսզի ևս երկու տարի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իրավունք ունենան իրացնել արտադրանքը Հայաստանի ազգային օրենսդրությանը համապատասախան:
Ամենակարևորն այս գործընթացքում ինչն է՝ Հայաստանի տարածքում սերտեֆիկացրած արտադրանքն առանց լրացուցիչ խոչընդոտների, առանց նոր սերտեֆիկատ վերցնելու, առանց համապատասխան փաստաթղթերի, Հայաստանի սերտեֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթղթի հիման վրա արտադրողը կարող է արտահանել ԵԱՏՄ և առանց խոչընդոտի այն իրացնել: Այդ փաստաթուղթը ԵԱՏՄ հինգ երկրում իրացման համար հիմք է հանդիսանում»,- մանրամասն ներկայացրեց Լ.Մախսուդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան