Ցեղասպանության հետազոտությունները իրավական տեսքի բերելու փուլ է սկսվում. ԳԱԱ նախագահ
Կփորձենք այս գիտաժողովով հանրագումարի բերել գիտական այն նվաճումները, որոնք ունեցել ենք այս թեմայի շուրջ վերջին տարիներին: Այսօր ԳԱԱ-ում մեկնարկած «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ իր ելույթի խոսքում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Սրանով ոչ թե ավարտվում, այլ սկսում է նոր՝ ցեղասպանության հետազոտությունները իրավական տեսքի բերելու փուլ»,-նշեց ԳԱԱ նախագահը:
ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանն էլ ասաց. «Հատուցման պահանջին զուգահեռ, պետք է սիստեմատիկորեն շարունակել գիտական աշխատանքները: Առավել խորը ուսումնասիրելու կարիք կա Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի հանցակից դերը Հայոց ցեղասպանության գործում»:
Նախորդող հրապարակումներ՝
Մեկնարկեց «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» գիտաժողովը
Ճանաչումից հատուցումն արդեն գերիշխող է դարձել. Արամ Սիմոնյան