Ճանաչումից հատուցումն արդեն գերիշխող է դարձել. Արամ Սիմոնյան
Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի վրա կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետևանքների վերացման կարևոր խնդիրը: Այս մասին այսօր ԳԱԱ-ում մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Տարին սկսեցինք հիշում և պահանջում կարգախոսով և դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ և կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ հայրենիքում և սփյուռքում»,-նշեց ԵՊՀ ռեկտորը:
Նա կարևորեց գիտաժողովի ճանաչումից հատուցում վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ ի շնորհիվ նաև քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների և մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնիրը: Ցավոք դեռ կան երկրներ, որոնք այս խնդիրը կամ անտեսում են, կամ շարունակում են օգատգործել իրենց անձնական նեղ շահերի համար»:
Արամ Սիմոնյանն ընդգծեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ այսօր դարձյալ կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առաջ. «Մեր ժողովուրդն այլ ժողովուրդների հետ պետք է մեկտեղի ջանքերը, կարողանա պայքարել այդ արհավիրքի դեմ, զերծ պահել մեր ազգը նոր փորձություններից»:
Նախորդող նորություն`
Մեկնարկեց «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» գիտաժողովը