Փաշինյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալներին
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին այցելել է հացադուլի մեջ գտնվող բոլոր 55 դատապարտյալներին:
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալների:
Ժամանակն է ի վերջո պետական մակարդակով արձանագրել, որ նրանց պահանջների առնվազն մի մասը հիմնավոր են, և պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի դրանք բավարարելու ուղղությամբ»,- իր facebook-յան էջում գրել է պատգամավորը:
Հայաստանի ցմահ դատապարտյալների կեսը արդեն 5 օր է՝ հացադուլ են հայտարարել՝ իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով:
Նախորդող հրապարակումներ՝
50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան