Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները
«Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հայտնեց, որ այսօր Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի, հատուկ նշանակության վավերագրերի վերականգնման աշխատանքները:
«Մեծադիր ձեռագրերը մինչ այժմ չեն վերականգնվել: Դրանք կազմում են մեր ժառանգության խոշոր մասը: Վերականգնված չեն, քանի որ ոչ միայն ծախսատար են, այլ նաև հսկայական ջանքեր են պահանջում: Մեծադիր ձեռագրերը նաև թվայնացման ենթակա չեն մեծ չափսերի պատճառով: Մենք ձեռք ենք բերել ժամանակակից ամենաբարձր մակարդակի սարքավորումներ, ամենաբարձր որակի ճապոնական վերականգման նյութեր, Գիտություն կոմիտեից ստացել ենք դրամաշնորհ»,- ասաց Հ. Թամրազյանը:
Նա նաև նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնում նաև քայքայված ձեռագրերին. «Մենք փշրանքներից վերականգնում ենք ձեռագրերը, այդպիսով Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերին շնորհելով երկրորդ ծնունդ, երկրորդ կյանք»:
Հ. Թամրազյանի խոսքով, երեք հազար ձեռագիր հրատապ վերանորոգման կարիք ունեն:
Նաև նշեց, որ Մատենադարանն անընդհատ հարստանում է և նոր ձեռք բերած ձեռագրերը, նաև ֆոնդերում առկա աշխատանքներն անպայման անցնում են վերանորոգման բաժնով՝ ախտահանվում, մշակվում հատուկ նյութերով:
Այսօր Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։
Նախորդող հրապարակում՝
Ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը. Հրաչյա Թամրազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա