«Մեր հաճախորդները կարող են հանգիստ քնել». Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն
«Մեր հաճախորդները կարող են հանգիստ քնել, որովհետև մեր համակարգերը շատ խիստ պաշտպանված են»,-Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բանկի տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը:
Նա նշեց, որ բոլոր բանկերում ընդունված են ներքին կարգեր, կանոնակարգեր, որոնց համաձայն բանկերը պարտավորված են պարբերաբար կատարել հատուկ թեստեր, ինչպես նաև հեռահար կառավարման համակարգերն անցնում են հատուկ սերտեֆիկացում:
«Կատարելով փորձեր, անհաջող փորձ չենք ունեցել: Կանաչ գոտում ենք գտնվում: Մեր համակարգերն երեք մակարդակի պաշտպանվածություն ունեն»,- ընդգծեց նա:
Միաժամանակ Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը նշեց, որ ինչքան Հայաստանում հեռահար կառավարման համակարգերը լան տարածում գտնեն, այնքան անվտանգության խնդիրները դառնալու են արդիական, բանկերը դառնալու են թիրախային:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում հեռահար բանկային ծառայություններն լայն տարածում չունեն, Բ. Մովսիսյանն ասաց, որ այս հարցում բանկերն անելիքներ ունեն:
«Բանկային համակարգերը մեզ մոտ այնքան էլ պարզ չեն, որպեսզի հաճախորդն առաջին անգամ կարողանա անմիջապես, առանց որևէ մեկի օժանդակության մուտք գործի համակարգ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Փորձագետ. Բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծում
ՀՀ-ում հեռահար կառավարման համակարգերի լայնամասշտաբ օգտագործումն այլընտրանք չունի. Արման Բարսեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին