Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
«Կոգլիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանող Airbus-321-ը կործանվել էր Եգիպտոսում, առայժմ չի հաստատում օդանավի վթարի ենթարկելու մասին տեղեկությունները: «Русская служба новостей»-ը տեղեկացնում է, որ ավիաընկերությունում չեն բացառում, որ ռադարների տեսադաշտից անհետացած օդանավը վայրէջք է կատարել ու չի կարողանում կապ հաստատել պատասխանատուների հետ:
Միևնույն ժամանակ, РИА Новости-ն տեղեկացնում է, որ փրկարարները արդեն իսկ հայտնաբերել են կործանված օդանավի մասերը: Դեպքի վայր է ուղևորվել շտապօգնության 45 մեքենա:
Airbus-321-ը, որը եգիպտական Շարմ-էլ-Շեյխից չվերթ է կատարել դեպի Սանկտ-Պետերբուրգ, Եգիպտոսից թռել է մոսկովյան ժամանակով ժամը 6:21-ին: Օդանավում գտնվել են 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:
Lifenews-ը հրապարակել է (թարմացվում է) օդանավում եղած անձանց ազգանունները, որոնց մեծ մասը նույնն է, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամներ են եղել:
Հարակից հրապարակում`
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել